Նորություններ
-
19 նոյեմբեր 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնոհավորել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի առթիվ, և նշել, որ հատկապես COP17 համաժողովը Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալելու համատեքստում չափազանց կարևոր են ծրագրի բաղադրիչները, որոնք ուղղված են կենսաբազմազանության վերականգնմանն ու էկոհամակարգերի պահպանությանը։
-
19 նոյեմբեր 2024
Քննարկում «Արփի լիճ» ազգային պարկի գրավչությունը բարձրացնելու նպատակով
Քննարկվել է «Արփի լիճ» ազգային պարկի գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը:
-
18 նոյեմբեր 2024
Կայացել է Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի հանդիպումը
Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի 9-րդ հանդիպման օրակարգում թվային տեխնոլոգիաներն են եղել:
-
15 նոյեմբեր 2024
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան է
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որպես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին ուսանող մասնակցել է «90-ամյա գերազանցություն» հոբելյանական միջոցառմանը՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին։
-
15 նոյեմբեր 2024
Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հանդիպում
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հանդիպում։