Նորություններ
-
27 փետրվար 2025
Մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված քննարկում Երևանի Օրհուս կենտրոնում
Օրհուս կենտրոնի աշխատանքները համակարգող խորհրդի կողմից Երևանի Օրհուս կենտրոնում անցկացվել է «Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնախնդիրները. պատասխանատու կառույցների դերը» թեմայով կլոր-սեղան։
-
26 փետրվար 2025
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան`
- Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին,
- Շենգավիթում՝ փետրվարի 19-ին,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
-
25 փետրվար 2025
Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը կվերանայվեն
Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` փետրվարի 25-ին գումարված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
-
24 փետրվար 2025
Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի 16-րդ հանդիպումը
Օրհուսի կոնվենցիայի շրջակա միջավայրին առնչվող հարցերում արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի 16-րդ հանդիպման օրակարգում քիմիական նյութերի և թափոնների կառավարման, ջրի որակի և աղմուկի աղտոտվածության հետ կապված գործերով արդարադատության մատչելիության հարցերն են եղել:
-
21 փետրվար 2025
Քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության կատարման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: