Նորություններ
-
4 ապրիլ 2024 Հանդիսավոր կերպով նշվել է Երկրաբանի օրը Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման։
-
4 ապրիլ 2024 Oրենսդրական նախագծերի վերաբերյալ hանրային քննարկման հրավեր Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ hանրային քննարկման հրավեր։
-
4 ապրիլ 2024 Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպչական հարցեր Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման, հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման հարցեր
-
3 ապրիլ 2024 Մեկնարկում է Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին նվիրված իրազեկման արշավը Հարգելի քաղաքացիներ, Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում մեկնարկում է իրազեկման արշավ՝ ներկայացնելով թեմատիկ ինֆոգրաֆիկներ և անիմացիոն հոլովակներ նվիրված Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
-
2 ապրիլ 2024 Շրջակա միջավայրի նախարարությունը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր կնքեցին Բնապահպանական խնդիրների շուրջ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և համատեղ ջանքերով էկոլոգիական վարքագծի ձևավորմանը նպաստելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր կնքեցին: