ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2025
Կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

Կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը։
Շրջակա միջավայրի նախարարության անձնակազմը ցավակցում է Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան ու գնահատել նրա նվիրվածությունը։ 
Նրա անունը մշտապես կապված կմնա հայ բնապահպանության պատմության հետ՝ որպես օրինակելի անձնավորություն, ով իր ողջ կյանքը նվիրեց բնությանը՝ անաղմուկ, բայց հաստատակամ քայլերով։