16.04.2025
Տեղի է ուենում էկոպարեկի երդման արարողությունը
Նախքան ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում ծառայության անցնելը, տեղի է ուենում էկոպարեկի երդման արարողություն։
Էկոպարեկները երդվում են՝
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականությունները: