Նորություններ
-
20 մարտ 2025
Կայացել է «Rights-Based Climate Adaptation in Armenia and Georgia» դասընթացի շրջանակում իրականացվող աշխատաժողովը
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է Շվեդիայի Թագավորության Լունդի համալսարանի կողմից կազմակերպվող «Rights-Based Climate Adaptation in Armenia and Georgia» դասընթացի շրջանակում իրականացվող աշխատաժողովը;
-
20 մարտ 2025
Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները:
-
20 մարտ 2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է 2024 թվականին շրջակա միջավայրի ոլորտում իրականացված աշխատանքները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է 2024 թվականին շրջակա միջավայրի ոլորտում իրականացված աշխատանքները։
-
19 մարտ 2025
Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ։
-
18 մարտ 2025
Թափոնների վերամշակման միջազգային օր. իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրներն ամփոփվել են մամուլի ասուլիսով
«Արմենպրես»-ի մամուլի սրահում Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը, Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը և «Վեգա» ընկերության զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանն հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են ոլորտում իրականացվող ծրագրերին և առկա մարտահրավերներին։