Նորություններ
-
6 մայիս 2024 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
-
6 մայիս 2024 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները:
-
6 մայիս 2024 Կայացել է «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
-
3 մայիս 2024 Քննարկվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված օրենսդրական կարգավորման նախագիծը Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ պլաստիկ արտադրանքի վաճառք իրականացնող տնտեսվարողների հետ քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
-
3 մայիս 2024 Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։