ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.05.2025
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները գնահատում են նախորդ տարիներին հիմնադրված տնկարանում իրականացված խնամքի աշխատանքները

Այս օրերին Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները Հայաստանի ամենից խիտ անտառներով Լոռվա մարզում՝ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի 𝟎,𝟐𝟕 հա տարածք ունեցող տնկարանում, գնահատում են նախորդ տարիներին հիմնադրված տնկարանում իրականացված խնամքի աշխատանքները։ 
𝟐𝟎𝟐𝟑-ի ցանքսի արդյունքում ստացված սերմնաբուսակները` անտառում գլխավոր տեսակ համարվող կաղնին և ուղեկցող՝ հացենին 𝟐𝟎𝟐𝟓-ի աշնանը 
- նոր անտառ են կազմելու
- լրացնելու են նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթները։