Նորություններ
-
18 օգոստոս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.08.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.08.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ին կնվազի 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Ավելին
-
18 օգոստոս 2020
Հայաստանի գյուղական բնակավայրերում վառելափայտի/գոմաղբի օգտագործման նվազեցման մոտեցուﬓեր. իրագործելիության ուսուﬓասիրություն և ծախս-օգուտ վերլուծության հաշվետվություն
Հայաստանի գյուղական բնակավայրերում վառելափայտի/գոմաղբի օգտագործման նվազեցման մոտեցուﬓեր. իրագործելիության ուսուﬓասիրություն և ծախս-օգուտ վերլուծության հաշվետվություն
-
18 օգոստոս 2020
Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է
Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է
Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին փոխնախարարներ Վ. Ջիլավյանն ու Վ.Մելիքյանը, նախարարի խորհրդական Հ.Մարտիրոսյանն ու «Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։
-
17 օգոստոս 2020
Հանդիպում Դիլիջան ազգային պարկում
Հանդիպում Դիլիջան ազգային պարկում
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել Դիլիջան ազգային պարկի աշխատակազմի հետ։
-
17 օգոստոս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17-22.08.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17-22.08.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ին, 21-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 21-22-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին