Նորություններ
-
3 մայիս 2021
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա
Լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու թվով 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ։
Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
-
30 ապրիլ 2021
Armenpress-ը գրում է.
Արցախում ավելի քան 30 հեկտար տարածքով նոր անտառներ կհիմնվեն
Արցախում նախատեսվում է անտառային ծառատեսակների տնկարանի և 30-35 հեկտար տարածքով նոր անտառների հիմնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
-
30 ապրիլ 2021
Մենք կիսում ենք մեր երկրի լավագույն ապագայի տեսլականը. Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներդրողներին
Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։
-
30 ապրիլ 2021
Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 11 դպրոցներ դրամաշնորհ են ստացել
«ՊՏԱԾ-Հ» ծրագրի «Ֆինանսական մասնակցային մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի՝ ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 4 քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների համար անցկացվել է ծրագրային մրցույթ։ Դպրոցների կողմից ներկայացված ծրագրերը բնապահպանական թեմաներով էին, իսկ ծրագրերը կյանքի կոչելու, դպրոցականների մոտ բնության հանդեպ սեր սերմանելու ու բնապահպանական դաստիարակչական աշխատանքներ իրականացնելու համար տրվող դրամաշնորհների գումարը կազմել է մինչև 1,500,000 ՀՀ դրամ։
-
29 ապրիլ 2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի կառավարման մասնագետ, շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Մարինա Վարդանյանին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին։