Նորություններ
-
24 սեպտեմբեր 2020
«ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
«ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։
-
24 սեպտեմբեր 2020
ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ՝ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ՝ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։
-
24 սեպտեմբեր 2020
Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։
Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը
Աջակցության գումարը կազմում է 254,007 ԱՄՆ դոլար և ուղղվելու է Հիմնադրամում հավատարմագրման ենթակա հավանական կազմակերպությունների ներուժի հզորացմանը, կարողությունների բացահայտմանը և կարիքների վերհանմանը։
-
24 սեպտեմբեր 2020
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 25-ին նախաձեռնել է մասնագիտական հանդիպում-քննարկում՝ Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների հետ։
-
24 սեպտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24.09-29.09.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24.09-29.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:
Ավելին