Նորություններ
-
12 մայիս 2021
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հյուընկալել էր «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի ներկայացուցիչներին
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հյուընկալել էր Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի առաջնորդ Դավիդ Լաչինային և ծրագրի համակարգող Ջինդռիխ Խլապեկին։
-
12 մայիս 2021
Կանաչ նորարարական գաղափարների մրցույթը ներկայացված գաղափարների հայտերի հիման վրա հայտարարում է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ հայտերի ընդունում
Հայտերը գնահատելու են հայաստանյան հանձնաժողովի անդամները:
-
12 մայիս 2021
«Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում
ԵՄ Կանաչ շաբաթվա շրջանակներում «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագիրը կազմակերպում է «Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում, ինչը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին, ժամը 9:00-11:30-ը:
-
11 մայիս 2021
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում տնօրենի պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որոնց համաձայն փոխվել է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարը։
-
11 մայիս 2021
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին
Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։