Նորություններ
-
19 մայիս 2021
Կայացավ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված պաշտոնական կայքի շնորհանդեսը
Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացնող պաշտոնական կայքի՝ Protectedareas.am-ի շնորհանդեսը։
-
19 մայիս 2021
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էր։ Նախարարի պաշտոնակատարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։
-
19 մայիս 2021
Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և Environment and Health ՀԿ-ի հետ համատեղ մշակել է «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքը:
-
19 մայիս 2021
Կայացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ աշխատաժողովը
Ծրագիրն իրականացվել է համատեղ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
-
18 մայիս 2021
Սյունիքի մարզի թիրախային 4 քաղաքների 167 տնային տնտեսություն բիզնես-ծրագրերի ֆինանսական աջակցություն են ստացել
Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը Սյունիքի մարզում էր: