Նորություններ
-
26 մայիս 2021
Պատասխանատվություն է սահմանվում ջրային ռեսուրսները ճիշտ չօգտագործելու համար
Ազգային ժողովում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
-
21 մայիս 2021
Արծվանիստ և Վարդենիկ համայնքներում կայացավ «Պատասխանատու եմ Սևանի համար» խորագրով բնապահպանական միջոցառումը
Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» ծրագրի...
-
21 մայիս 2021
«Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագիր ոլորտի մասնագետների համար
«Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի նպատակն է որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության համար հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել...
-
20 մայիս 2021
Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
-
19 մայիս 2021
Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնում է քննարկում «Կենսաքայքայվող տոպրակների կիրառման հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
Քննարկմանը հրավիրվում են մասնակցելու պոլիէթիլենային տոպրակ արտադրող ընկերությունների, կենսաքայքայվող տոպրակների կամ կենսաքայքայվող հումքի արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև առևտրի կետերի կամ սուպերմարկետների ներկայացուցիչները։