Նորություններ
-
18 հունվար 2022
Հայաստանը հունվարի 1-ից հրաժարվել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակներից
Արգելվել է դրանց վաճառքը (իրացումը) առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, ինչպես նաև տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում (բացառությամբ կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների):
-
18 հունվար 2022
Ավարտվել է Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ծրագիրը. ամփոփվել են արդյունքները
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Երևան քաղաքի դատախազության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության գիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի արդյունքները։
-
17 հունվար 2022
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային Կոմիտեն նոր նախագահ ունի
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։
-
17 հունվար 2022
Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմց ներկայացված նախագծային հայտը
Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմց ներկայացված նախագծային հայտը հիմնադրամի միջոցների ուղիղ հասանելիություն ունեցող մարմինների կողմից հարմարվողականության և մեղմման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդմանը։
-
14 հունվար 2022
2021 թվականին Սևանա լճում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են սիգի պաշարները
Եթե 2020թ. լճում սիգ ձկան ընդհանուր պաշարը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 586.25 տոննա, ապա 2021 թվականին սիգի ընդհանուր պաշարը կազմել է ՝ 5348,32 տոննա, որից արդյունագործականը՝ 641.80 տոննա: