ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.01.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը  նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Մեյմարյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
Ներկայացնելով Արամ Մեյմարյանին, նախարարը առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ մասնավոր հատվածում երկար տարիների աշխատանքային փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք նախարարության աշխատանքներին նոր լիցք կհաղորդեն ու արդյունավետության նոր շեմ կսահմանեն։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Մեյմարյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած բարեփոխումները կյանքի կոչելու գործում և համատեղ ուժերով  լուծել ոլորտում առկա խնդիրները։
Արամ Մեյմարյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության 2 վարչությունների, Անտառային կոմիտեի և 7 ՊՈԱԿ-ների աշխատանքները։