ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2022
Հայաստանի Հանրապետությունում մարտի 21-ը կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ, արժանին պետք է մատուցել  անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց: 
Այսուհետ մարտի 21-ը հանրապետությունում կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր։