Նորություններ
-
8 հունիս 2022
Կայացել է Սևանա լճի ավազանում առաջնային և հատուկ աղտոտիչների կանոնավոր մոնիթորինգի հիմնման և բարելավման կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողովը
Հունիսի 7-ին, Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական թիմի կողմից իրականացվել է Սևանա լճի ավազանում առաջնային և հատուկ աղտոտիչների կանոնավոր մոնիթորինգի հիմնման ու բարելավման կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողովը:
-
7 հունիս 2022
Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն
Վարչության պետ՝ Ոսկեհատ Գրիգորյան, պետի տեղակալ Արփինե Փանոյան, վարչության գլխավոր մասնագետներ՝ Նորայր Աբրահամյան, Արամ Աղասյան, Նուբար Խաչատրյան, Տաթևիկ Խուդավերդյան, Վահագն Սարգսյան, Տիգրան Ասատրյան, Արմեն Գրիգորյան, Հակոբ Մաթևոսյան, «Ի գործ» ծրագիր՝ Տաթևիկ Ցյուրքեր, Արին Գապասագալեան։
-
7 հունիս 2022
Օձերի վերաբերյալ ահազանգերը նախորդ տարվանից ավելի չեն, պարզապես այս տարի դրանք ավելի ուշ են ակտիվացել
Ամառը Հայաստանում սկսվել է օձերի վերաբերյալ ակտիվ ահազանգերով: Մասնագետները հորդորում են հայտնաբերելու դեպքում օձին բռնելու փորձեր չանել. եթե չեք տարբերում՝ օձը թունավոր է, թե՝ ոչ, ցանկալի չէ մոտենալ:
-
7 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներին երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար պատվոգրեր հանձնվեցին
Շրջակա միջավայարի համաշխարհային օրվա առթիվ նախարար Հակոբ Սիմիդյանը պատվոգրեր է հանձնել նախարարության աշխատակիցներին՝ իր երախտագիտությունն հայտնելով գործընկերներին երկար տարիների բարեխիղճ աշխատանքի, նվիրումի և շրջակա միջավայրի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար։
-
7 հունիս 2022
Կայացել է անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով կազմակերպված աշխատաժողովը
Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի մարզային գրասենյակում տեղի ունեցավ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված»: