Նորություններ
-
13 հունիս 2022
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է
Հարգելի´ քաղաքացիներ,
Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է:
-
10 հունիս 2022
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվեցին Սևանա լճի հանրային 5 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը
Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
-
9 հունիս 2022
Արագածոտնի մարզում իրականացվել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքար
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։
-
9 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է Դուշանբեում ընթացող «Ջուրը հանուն կայուն զարգացման» անդրսահմանային համագործակցության նստաշրջանին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում ընթացող «Ջուրը հանուն կայուն զարգացման» 2018-2028 թվականների գործողությունների միջազգային տասնամյակի երկրորդ բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է անդրսահմանային համագործակցության նստաշրջանին։
-
8 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ելույթ է ունեցել «Ջուրը հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մասնակցում է «Ջուրը հանուն կայուն զարգացման» 2018-2028 թվականների գործողությունների միջազգային տասնամյակի երկրորդ բարձր մակարդակի միջազգային համաժողովին։