Նորություններ
-
14 հունիս 2022
Ուշադրություն
Հայտնում ենք, որ հունիսի 14-ին ավարտվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի (1700 հա տարածք), Արագածոտնի (1340 հա տարածք ) և Հրազդանի (1400 հա տարածք) «Անտառտնտեսություններում» անցկացվող ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները
-
14 հունիս 2022
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել
Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։
-
13 հունիս 2022
Սևանի իշխանի 2022 թվականի 1-ին խմբաքանակի բացթողումը
Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 150000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ:
-
13 հունիս 2022
Հայաստանում վարակված անտառները բուժելու նպատակով նաև ուղղաթիռներ են օդ բարձրանում
«Հայանտառի» մասնագետներն ուսումնասիրությունն ավելի վաղ են սկսում, գտնում տերևակեր վնասատուների օջախները: Գարնանն ու ամռանը ուղղաթիռով թունաքիմիկատը հասցնում ծառին: Ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, թրթուրները կարող են արագ բազմանալ և վնասել անտառները:
-
13 հունիս 2022
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության /համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, ԳՄՀԸ Հայաստան տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Սոկուլսկին։