Նորություններ
-
26 սեպտեմբեր 2022
Որսորդները քննություն պետք է հանձնեն
Քննությունը նպատակաուղղված է լինելու ստուգելու որսորդների (և դիմորդների) գիտելիքները ոլորտը կարգավորող օրենսդրության, որսի կանոնների, որսի կենդանիների ճանաչելիության ու նույնականացման վերաբերյալ, ինչպես նաև՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին տարբերակելու հմտությունները:
-
23 սեպտեմբեր 2022
Հանդիպում Վրաստանում
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները Վրաստանի Հանրապետությունում մասնակցել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնապահպանական կատարողականի գնահատման փորձագիտական խմբի հանդիպմանը։
-
23 սեպտեմբեր 2022
Երևանում մթնոլորտային օդի որակը. Սեպտեմբերի 15-21 (2022թ.)
Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
-
22 սեպտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը Կորեայի Հանրապետությունում (Ինչոն քաղաք) մասնակցել է Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին, որի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում:
-
22 սեպտեմբեր 2022
Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից տարածքում
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին: