Նորություններ
-
10 հոկտեմբեր 2022
Անդրադարձ
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, BirdLinks Armenia հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Աղաբաբյանն Առաջին ալիքի հետ խոսել է Հայաստանում թռչունների թվաքանակի ու դրանց սպառնացող վտանգների մասին։
-
7 հոկտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Կիպրոսի Հանրապետությունում մասնակցել է «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովին
Նախարարի տեղակալը ելույթ է ունեցել Կրթություն հանուն կայուն զարգացման նոր ընդունված ռազմավարության ներկայացմանը և հաստատմանը նվիրված նստաշրջանում:
Նախքան ելույթը, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Կառավարությանը համաժողովը կազմակերպելու և Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովին՝ (UNECE)՝ համաեվրոպական տնտեսական ինտեգրմանը նպաստելու և համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելուն ուղղված քայլերի համար։
-
7 հոկտեմբեր 2022
Անդրադարձ
Մեկնարկել է հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը
-
6 հոկտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովին
«ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովի նպատակն է մեկտեղել մտածողների աշխարհի տարբեր կետերից կենսական կարևորություն ունեցող քննարկումների շուրջ, որոնք վերաբերում են բազմաթիվ հարցերի՝ սկսած աշխարհաքաղաքականությունից և անվտանգությանից մինչև ճգնաժամային առաջնորդություն և ազգային զարգացում։
-
6 հոկտեմբեր 2022
Շարունակվում են Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները
«Սևան»ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից: