Նորություններ
-
8 օգոստոս 2022
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի
Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։
-
8 օգոստոս 2022
Լուսաբանման հրավեր
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը:
-
5 օգոստոս 2022
Աշխատաժողով` նվիրված անտառների գույքագրման և մոնիթորինգի գործընթացներում շահագրգիռ կողմերի որոշմանը, կարիքների և առկա հնարավորությունների գնահատմանը
Աշխատաժողով` նվիրված անտառների գույքագրման և մոնիթորինգի գործընթացներում շահագրգիռ կողմերի որոշմանը, կարիքների և առկա հնարավորությունների գնահատմանը «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում այսօր կայացել է մեկնարկային աշխատաժողով՝ նվիրված անտառների գույքագրման և մոնիթորինգի գործընթացներում շահագրգիռ կողմերի որոշմանը, կարիքների և առկա հնարավորությունների գնահատմանը։
-
5 օգոստոս 2022
Գործարկվել է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը
Շրջակա միջավայրի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը, որով հնարավորություն է ընձեռնվել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի (լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն և այն) գործընթացներն իրականացնել առցանց:
-
4 օգոստոս 2022
«Համայնքների կողմից մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերում բնապահպանական և առողջապահական միջոցառումների արդյունավետության բարձրացում և կարողությունների զարգացում» թեմայով եռօրյա դասընթաց-աշխատաժողով
Օգոստոսի 3-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկել է վարչապետի աշխատակազմի Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության քարտուղարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ կազմակերպված՝ «Համայնքների կողմից մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերում բնապահպանական և առողջապահական միջոցառումների արդյունավետության բարձրացում և կարողությունների զարգացում» թեմայով եռօրյա դասընթաց-աշխատաժողովը։