Նորություններ
-
5 դեկտեմբեր 2022
Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվեցին EU4Sevan ծրագրի 2022 թվականի ձեռքբերումները և ՏԻՄ ներկայացուցիչների հետ քննարկվեցին համագործակցության հետագա քայլերը
Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում ծրագրի ձեռքբերումների ներկայացում-քննարկմանը նվիրված հանդիպում:
-
2 դեկտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրարգրերի ներկայացուցիչներին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
-
2 դեկտեմբեր 2022
Դեկտեմբերի 1-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն այցով եղել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Դեկտեմբերի 1-ին «Խոսե՛նք բնությունից» հանդիպումների շարքի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն այցով եղել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
-
1 դեկտեմբեր 2022
Ամփոփվեց «Սևանի ընկերներ» ծրագիրը
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ` «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Սևանի ընկերներ» ծրագրի եզրափակիչ միջոցառումը:
-
1 դեկտեմբեր 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։