Նորություններ
-
12 դեկտեմբեր 2022
Հետևեք Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ
Անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ
-«Սևան» ազգային պարկում
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ իրականացվել են համատեղ միջոցառումներ. բնակչության շրջանում տարվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են հանդիպումներ ձկնորսների հետ, կատարվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
-
8 դեկտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը մասնակցել է երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը
Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնության Բոն քաղաքում կայացած երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on Drougt) առաջին հանդիպմանը:
-
8 դեկտեմբեր 2022
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
-
8 դեկտեմբեր 2022
Անտառային կոմիտեի 2023-ի ծրագրով՝ արդեն հունիսից բոլոր անտառտնտեսությունների տարածքներում կգործեն անվճար հանգստի գոտիներ
Անտառային կոմիտեի 2023-ի ծրագրով՝ արդեն հունիսից բոլոր անտառտնտեսությունների տարածքներում կգործեն անվճար հանգստի գոտիներ: Տիպային տաղավարների տեղադրում, տարածքի բարեկարգում, մաքրության պահպանում. Անտառային կոմիտեի միջոցներով կառուցվող հանգստի գոտիները կարող են լավ օրինակ դառնալ մյուս վարձակալների համար:
-
7 դեկտեմբեր 2022
Կապան քաղաքում տեղի է ունեցել «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ և «ԶԱՆԳԵԶՈՒՐ», «ԽՈՒՍՏՈՒՓ», «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ», «ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ» ծրագրով նախատեսված առաջին խորհրդակցական աշխատաժողովը
Կապան քաղաքում տեղի է ունեցել «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ և «ԶԱՆԳԵԶՈՒՐ», «ԽՈՒՍՏՈՒՓ», «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ», «ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ» ծրագրով նախատեսված առաջին խորհրդակցական աշխատաժողովը։