Նորություններ
-
22 դեկտեմբեր 2022
Կայացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի էկոակումբների երիտասարդական գագաթնաժողովը
Դեկտեմբերի 20-ին կայացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի էկոակումբների երիտասարդական գագաթնաժողովը:
Գագաթնաժողովին ներկայացվել է տարեսկզբին հիմնված էկոակումբների գործունեության մեկ տարվա ամփոփը՝ իրականացված բնապահպանական նախագծերը, արդյունքներն ու հետևանքները:
-
21 դեկտեմբեր 2022
Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
-
20 դեկտեմբեր 2022
Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
-
19 դեկտեմբեր 2022
Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը:
-
19 դեկտեմբեր 2022
Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ: