Նորություններ
-
21 նոյեմբեր 2022
Բնության հուշարձանները կգույքագրվեն և անձնագիր կունենան
Բնության հուշարձանների անձնագրերի նախագծերը կազմվում են «Բնության հատուկ պահպանվող արածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան.
Բնության հուշարձանների անձնագրերը ներառում են նաև բնության հուշարձանի լուսանկարը:
-
21 նոյեմբեր 2022
«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։
-
21 նոյեմբեր 2022
Հետևեք Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ
Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝
-«Արփի լիճ» ազգային պարկ / ,,Lake Arpi" national park-ում
- անտառներում սկսվել են սանիտարական հատման աշխատանքները,
- կրթադաստիարակչական միջոցառումներ են իրականացվել ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում:
-
18 նոյեմբեր 2022
Հայաստանի Հանրապետությունում շարունակական են օրենսդրական բարեփոխումներն ու էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը
Շարժական աղբյուրներից արտանետումների կրճատման և շրջակա միջավայրի պահպանության նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում շարունակական են օրենսդրական բարեփոխումներն ու էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը։
-
17 նոյեմբեր 2022
Կլիմայի փոփոխության հետևանքները Հայաստանի ջրային ոլորտի վրա. COP27-ի շրջանակում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի՝ COP27-ի շրջանակում «Ջուր» խորագրով թեմատիկ քննարկումների օրվա ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ սերտ համագործակցությամբ ԱՍԳ գործընկերության Աջակցության բաժնի հետ, կազմակերպվել է պանելային քննարկում՝ նվիրված երկրում ջրային ոլորտի խնդիրների քննարկմանը։