Նորություններ
-
12 հունվար 2023
Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումների շրջանակում լճից դուրս է բերվել 46 ապօրինի ձկնորսական ցանց
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ հունվարի 11-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
-
11 հունվար 2023
Հանրապետության տարածքում 24-ժամյա ռեժիմով իրականացնում է մթնոլորտաին օդի որակի դիտարկումներ
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրապետության տարածքում 24-ժամյա ռեժիմով իրականացնում է մթնոլորտաին օդի որակի դիտարկումներ։
-
11 հունվար 2023
Նորաշենի արգելոցը կրկին բաց է այցելուների համար. սահմանափակումները դրական են ազդել էկոհամակարգի վրա
Երկու տարվա սահմանափակումները դրական են ազդել արգելոցի էկոհամակարգի վրա: Այս տարվա հուլիսից արգելոցը նորից բացվեց այցելուների համար, սակայն արդեն նոր կանոններով. խնջույքների փոխարեն այստեղ հնարավոր է այցելել ճանաչողական զբոսաշրջության, ուսումնաարտադրական պրակտիկաների և կրթադաստիարակչական միջոցառումների նպատակով:
-
10 հունվար 2023
Հայտարարվել է տեղական ենթակապալառուի մրցույթ
«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում հայտարարվել է տեղական ենթակապալառուի մրցույթ` նախագծելու և իրականացնելու ջրային հիմնախնդիրների և օդի աղտոտման վերաբերյալ հաղորդակցության և իրազեկության բարձրացման միջոցառումներ:
-
9 հունվար 2023
Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ
«Սևան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում են խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։