Նորություններ
-
25 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովին։
Տեղեկացնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-26-ը Հայաստանում անցկացվում է «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովը»։
-
25 նոյեմբեր 2022
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է
Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 24-ին ժամը 14:06-ին, մարվել՝ 18։07-ին։ «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվել են մոտ 8 հա խոտածածկույթ և մացառուտ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 19 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից:
-
24 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։
-
24 նոյեմբեր 2022
Կանաչ աճի ցուցանիշներ
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը շարունակում է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին՝ զարգացնելու և բարելավելու կանաչ աճի ցուցանիշների ազգային փաթեթը:
-
22 նոյեմբեր 2022
Մեկնարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագիրը
Նոյեմբերի 21-ին ազդարարվեց «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագրի մեկնարկը: