Նորություններ
-
22 օգոստոս 2024
Կայացել է «Հանրային իրազեկում աղետներից առաջ և ճգնաժամային իրավիճակներում. խնդիրներ և հնարավորություններ» թեմայով կլոր սեղան քննարկում
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել «Հանրային իրազեկում աղետներից առաջ և ճգնաժամային իրավիճակներում. խնդիրներ և հնարավորություններ» թեմայով կլոր սեղան հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների պատճառներն ու աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման վերաբերյալ իրազեկման ներկայիս մեխանիզմները։
-
22 օգոստոս 2024
Կայացել է Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի առաջին նիստը
Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտի հիման վրա այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ կայացել է Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի առաջին նիստը։
-
21 օգոստոս 2024
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2024-2025 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
-
20 օգոստոս 2024
Էկոպարեկային ծառայության կողմից շարունակվում են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
-
19 օգոստոս 2024
Իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 231 դեպք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 231 դեպք: