Նորություններ
-
24 սեպտեմբեր 2024
ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է որդան կարմիր միջատի հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը
Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողում: Ամեն տարի սեպտեմբեր ամսին վաղ առավոտյան միջատները դուրս են գալիս հողի մակերևույթ բեղմնավորվելու նպատակով:
-
23 սեպտեմբեր 2024
Աշնանային եղանակի կանխատեսում
Մեկնաբանում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը
-
20 սեպտեմբեր 2024
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի պատվիրակությանը
Հայաստան Հանրապետություն են այցելել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջազգային նախագծերի, փորձագիտական ծառայությունների խմբի ղեկավար պարոն Մատի Էերիկինենը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի համակարգող տիկին Սարի Լապին՝ ՀՕԿ կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքի մշակմանը։
-
19 սեպտեմբեր 2024
Կայացավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն EU4SEVAN ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը
Սեպտեմբերի 18-ին կայացավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվեց ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները:
-
18 սեպտեմբեր 2024
Սեպտեմբերի 18-ը Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է
Օրը սահմանել է «Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամ»-ը (ACWF) 2003 թվականին։ Այն միջազգային կրթական և իրազեկման ծրագիր է, որը զարգացնում է հանրության իրազեկությունը ամբողջ աշխարհում ջրային ռեսուրսների պաշտպանության կարևորության մասին՝ ներգրավելով մարդկանց՝ իրականացնելու տեղական ջրային մարմինների հիմնական մոնիթորինգը: