Նորություններ
-
10 հոկտեմբեր 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի գլխավորած պատվիրակությանը
2023 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28) մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում էր ունեցել ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի հետ և վերջինիս հրավիրել Հայաստան։
-
10 հոկտեմբեր 2024
Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Ջրի ավազանային կառավարման կազմակերպությունների միջազգային ցանցի գլխավոր ասամբլեային
Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Ջրի ավազանային կառավարման կազմակերպությունների միջազգային ցանցի գլխավոր ասամբլեային
-
9 հոկտեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում
Նախարարի տեղակալը հոկտեմբերի 3-ից 10-ը մասնակցել է Շարմ Էլ Շեյխի մեղմման հավակնությունների իրականացման աշխատանքային ծրագրի ներքո չորրորդ գլոբալ երկխոսության և չորրորդ ներդրումային միջոցառմանը, Փարիզյան համաձայնագրի 2-րդ հոդվածի և ի լրումն դրա իրականացման 9-րդ հոդվածի հետ կապված Շարմ Էլ Շեյխի երկխոսության երկրորդ աշխատաժողովին և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության գլոբալ նպատակների ցուցիչների վերաբերյալ «Արաբական միացյալ էմիրություններից Բելմ» աշխատանքային ծրագրի հանդիպմանը։
-
9 հոկտեմբեր 2024
Կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ:
-
8 հոկտեմբեր 2024
Տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը։