Նորություններ
-
4 հուլիս 2018 Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:
-
2 հուլիս 2018 Մեկնարկել է կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայելու նորարարական լուծումների մրցույթը Մեկնարկել է կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայելու նորարարական լուծումների մրցույթը Հունիսի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է կլիմայի փոփոխության հետևանքով անտառային և գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծման մրցույթ։
-
2 հուլիս 2018 Սևանա լճում պաշտոնապես մեկնարկել է լողաշրջանը Սևանա լճում պաշտոնապես մեկնարկել է լողաշրջանը Հուլիսի 1-ին <<Սևան>> ազգային պարկի թիվ 1 հանրային լողափում տեղի է ունեցել Սևանա լճում 2018 թվականի լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը։
-
27 հունիս 2018 Տեղի կունենա <<Էկո-Երևան 2800>> խորագրով ցուցահանդես Տեղի կունենա <<Էկո-Երևան 2800>> խորագրով ցուցահանդես Հուլիսի 3-8-ը <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Նկարիչների միությունոմ տեղի կունենա <<Էկո- Երևան 2800>> խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառմանն աջակցում են Բնապահպանության և Մշակույթի նախարարությունները։
-
26 հունիս 2018 Աստանայում կայացել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային լանդշաֆտների վերականգնման թեմայով հանդիպումը Աստանայում կայացել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային լանդշաֆտների վերականգնման թեմայով հանդիպումը Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային լանդշաֆտների վերականգնման թեմայով նախարարական հանդիպմանը։