Նորություններ
-
7 դեկտեմբեր 2017 Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը Ս/թ դեկտեմբերի 01-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Մեր աշունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակներն են Վահե Բաղումյանը և Նարե Հախնազարյանը, նրանք ուսանում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:
-
7 դեկտեմբեր 2017 Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող բնապահպանական ցուցապաստառների /պլակատների/ մրցույթի ամփոփիչ միջոցառումը։
-
6 դեկտեմբեր 2017 Բրյուսելում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների կանաչ տնտեսությունների զարգացման հարցերը Բրյուսելում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների կանաչ տնտեսությունների զարգացման հարցերը ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն), մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորված «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի աշխատանքային խմբի եզրափակիչ խորհրդակցությանը:
-
6 դեկտեմբեր 2017 Մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 60 մլն. ՀՀ դրամ Մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 60 մլն. ՀՀ դրամ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս․թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 33 իրավախախտում, 29-ի (12-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
-
6 դեկտեմբեր 2017 Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արմավիրի մարզում Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արմավիրի մարզում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արմավիրի մարզ: Այցի շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետ՝ Ա. Ղահրամանյանի հետ: