Նորություններ
-
19 օգոստոս 2024 Առաջիկայում նախատեսվում է ազնվացեղ եղջերուների երկրորդ խմբի բացթողումը դեպի բնություն Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանին, «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Պահպանվող տարածքների և կենսաբազմազանության բաղադրիչի ղեկավար Կարեն Մանվելյանին և «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի» ղեկավար Մհեր Սադոյանին։
-
16 օգոստոս 2024 Հուլիսն ամենախոնավն էր վերջին 57 տարիների դիտարկումների պատմության մեջ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցեց տվյալ ամսվա նորման։
-
15 օգոստոս 2024 Երկարաձգվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծման և արտահանման արգելքը Գործադիրի օգոստոսի 15-ի որոշմամբ վեց ամիս ժամկետով երկարաձգել է Հայաստանի Հանրապետություն սնդիկի հավելիչով ապրանքների ներմուծման և հանրապետությունից դրանց արտահանման արգելքը։
-
15 օգոստոս 2024 Հրավիրվում են գիտական աստիճան ունեցող փորձագետների օժանդակելու «Կլիմայի փոփոխություն և քաղաքներ» զեկույցի մշակման աշխատանքներին Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խորհուրդը (ԿՓՓՄԽ) հրավիրում է գիտական աստիճան ունեցող փորձագետների օժանդակելու «Կլիմայի փոփոխություն և քաղաքներ» զեկույցի մշակման աշխատանքներին։
-
15 օգոստոս 2024 Սաևնա լճի մակարդակը 21սմ-ով բարձր է նախորդ տարվա համեմատ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմում է 1900.66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.45մ-ից։