22.08.2025
Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են
Հարգելի՛ քաղաքացիներ,
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում՝ https://nature.e-gov.am/hy/
Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։
Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․
- Սիրողական ձկնորսության թույլտվություն
- Ջրօգտագործման թույլտվություն
- Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար)
- Այլ բնապահպանական հայտերի ներկայացում
Մուտք գործելը հարմար է և անվտանգ՝
- Նույնականացման քարտի միջոցով
- Կամ բջջային նույնականացումով՝ Ձեր կապի ծառայություն մատուցողի օգնությամբ
Համակարգը կապված է պետական շտեմարաններին, ուստի՝
ավելորդ փաստաթղթեր կցել այլևս պետք չէ։