Նորություններ
-
1 փետրվար 2019 Պետություն-մասնավոր համագործակցություն՝ բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով Պետություն-մասնավոր համագործակցություն՝ բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը միտված է շրջակա միջավայրի պահպանությանը ու վերականգնմանը, թափոնների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
-
31 հունվար 2019 Մասնավոր ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի մասին Մասնավոր ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի մասին «Կանաչ կլիմայի հիմնադրամ-ֆինանսավորման նոր հնարավորություններ» սեմինար-խորհրդակցությունների շարքի շրջանակներում Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը կազմակերպել է հերթական հանդիպումը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների պետական և մասնավոր ընկերությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների համար։
-
30 հունվար 2019 2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատոկ պահպանվող տարածքներին 2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատոկ պահպանվող տարածքներին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
-
25 հունվար 2019 Ընթանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի» անտառտնտեսությունում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներ Ընթանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի» անտառտնտեսությունում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում երեկ երեկոյան, ժամը 18։32 րոպեին, երկաթգծի հոսանքագծի խափանման պատճառով բռնկված հրդեհը, որը մուտք է գործել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք, մեկուսացվել է, այժմ ընթանում են հետմարման աշխատանքներ։
-
24 հունվար 2019 «Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային քննարկում «Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային քննարկում Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գեղարվեստի դպրոցում՝ «Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում անցկացվել է հանրային քննարկում: Հանդիպումը կազմակերպվել էր Բնապահպանության նախարարության, Թալինի քաղաքապետարանի և «Ուրբան» հիմնադրամի նախաձեռնությամբ։