Նորություններ
-
7 օգոստոս 2018 Տեղի է ունեցել Հայաստանում քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողովը Տեղի է ունեցել Հայաստանում քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողովը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում «Հայաստան/ՅՈՒՆԵՊ գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և արդյունաբերության ներգրավման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողով, որին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
-
27 հուլիս 2018 Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել 2018թ. հուլիս ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 11 քաղաքացի։
-
26 հուլիս 2018 Բնակիչները վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղին համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել վայրի բնություն Բնակիչները վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղին համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել վայրի բնություն Վերջերս Ալավերդիի բնակիչները հայտնաբերել էին վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus)։ Սպիտակագլուխ անգղը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ վտանգված կարգավիճակով (VU D1), ինչպես նաև CITES–ի հավելված 2–ում ու Բեռնի կոնվենցիայի հավելված 2–ում:
-
26 հուլիս 2018 Տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողություններին նվիրված քննարկում Տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողություններին նվիրված քննարկում 2018 թվականի հուլիսի 24-ին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղումը որպես կամուրջ օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների միջև» խորագրով աշխատանքային հանդիպումը:
-
25 հուլիս 2018 Դեսպանի հետ քննարկվել է չեխական ոչ կառավարական ասոցիացիայի ուսումնասիրությունների ընթացքը Դեսպանի հետ քննարկվել է չեխական ոչ կառավարական ասոցիացիայի ուսումնասիրությունների ընթացքը Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում դեսպանատան աշխատակիցներից բացի եղել են նաև ոչ կառավարական ասոցիացիայի անդամներ: