Նորություններ
-
25 սեպտեմբեր 2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
Նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկեցին առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները:
-
25 սեպտեմբեր 2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Շրջակա միջավայրի նախարարության և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) 2019-2020թթ. համագործակցության շրջանակներում միջազգային փորձագիտական խմբի կողմից մշակվել է «Հայաստանում կլիմայի ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների ներդրումային կարիքների գնահատում» փաստաթուղթը։
-
24 սեպտեմբեր 2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն գերատեսչության աշխատակազմին ներկայացրեց նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն գերատեսչության աշխատակազմին ներկայացրեց նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին
Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին նախարարը Պետրոսյանն առանձնահատուկ շեշտեց վերջինիս գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։
-
24 սեպտեմբեր 2020
Միջազգային փորձագետի թափուր պաշտոն
Միջազգային փորձագետի թափուր պաշտոն
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ԵՄ-ն շրջակա միջավայրի համար ծրագրի «Ոլորտային ներդրումային պլանավորում և ծախսերի և օգուտների համեմատական վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը աջակցում է «կանաչ աճի» առանձին ոլորտներում ներդրումային կարիքների գնահատման համար, ինչը հնարավորություն կտա երկրին բացահայտել ազգային ներդրումների բացերը և ձևավորել ֆինանսական ռազմավարության համար անհրաժեշտ առաջարկներ։
-
24 սեպտեմբեր 2020
«ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
«ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։