Նորություններ
-
29 սեպտեմբեր 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ռազմական դրությամբ պայմանավորված կասեցվել են շրջակա միջավայրի նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններնը զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթների անցկացումը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռազմական դրությամբ պայմանավորված կասեցվել են շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.8-Ղ3-2), շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.5-Ղ3-2), շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 15-32.10-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններնը զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթների անցկացումը։
-
28 սեպտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (28.09-03.10.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (28.09-03.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
25 սեպտեմբեր 2020
254.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ՆԵՐՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ
254.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ՆԵՐՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ
Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։
-
25 սեպտեմբեր 2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այսօր ընդունեց Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այսօր ընդունեց Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների
Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանը, ՀՀ Էկոնոմիկային նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը, զբոսաշրջային միավորումների ու ֆեդերացիաների ղեկավարներ և գիդ-ուղեկցորդներ, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են ոլորտի խնդիրներին։
-
25 սեպտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25.09-30.09.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25.09-30.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի երեկոյան առանձին շրջաններում, 26-ին` շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին