Նորություններ
-
22 հունիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22.06-27.06.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22.06-27.06.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 22-ի ցերեկը՝ 23-ին, 26-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հունիսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ:
Երևան քաղաքում՝
Հունիսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
22 հունիս 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ:
-
19 հունիս 2020
Հրդեհների կանխարգելման նպատակով
Հրդեհների կանխարգելման նպատակով
Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվող ջերմաստիճանի բարձրացման հանգամանքով պայմանավորված՝ 2020թ․ հունիսի 11-ին շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վ․Ջիլավյանի կողմից հանձնարարականներ է տրվել նախարարության ՊՈԱԿ-ների ղեկավարներին՝ շուրջօրյա հերթապահություն սահմանել հրդեհների կանխարգելման նպատակով.
Հանձնարարական
-
19 հունիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19.06-24.06.2020)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19.06-24.06.2020)
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 19-ին, 20-22-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ արագությամբ: Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
19 հունիս 2020
Հունիսի 17-ին հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում
Հունիսի 17-ին հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների արջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին, որի բռնկման պատճառը եղել է կայծակը: Այրվել է մոտավորապես 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ):
Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: