Նորություններ
-
8 փետրվար 2021
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ը
Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։
-
8 փետրվար 2021
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։
-
8 փետրվար 2021
ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որս
2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք. սպանվել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։
-
5 փետրվար 2021
Հրավիրում ենք հասարակական սեկտորի, ոլորտով հետաքրքրված կառույցների և անհատների ուշադրությունը
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» 1.2 բաղադրիչի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:30-ին Zoom առցանց հարթակի միջոցով։ Կից ներկայացված է աշխատաժողովի օրակարգը։
-
5 փետրվար 2021
3.2 մլն եվրո` Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: