Նորություններ
-
2 փետրվար 2022
Կայացել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման խորհրդի արտագնա նիստը
Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի արտագնա նիստը:
-
2 փետրվար 2022
Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է
1971 թվականին Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի»։ Այն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը։ Առ այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր։
-
1 փետրվար 2022
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 1-ի դրությամբ (2022թ.)
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 24.0 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.10 մլն. մ³-ով:
-
1 փետրվար 2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային և առավել իրատեսական տարբերակ ձևավորելու վերաբերյալ։
-
1 փետրվար 2022
Սոցիալական հոլովակ
«ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԻ» սոցիալական տեսահոլովակը նկարահանվել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության (JICA) ֆինանսավորմամբ՝ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։