Նորություններ
-
4 փետրվար 2022
Հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 3-4-ը
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
-
4 փետրվար 2022
Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021 թվականի հունիսից 2022 թվականի հունվար ժամանակահատվածի համար
2021 թվականի հունիս ամսին Սևանա լճի ավազանի ողջ տարածքում դիտվել է խիստ չոր եղանակային պայմաններ, տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 2-20%-ը, իսկ Վարդենիսի հատվածում ողջ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։
-
3 փետրվար 2022
Կայացել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարության համակարգմամբ ու Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։
-
2 փետրվար 2022
Հետևեք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգի կառույցների ֆեյսբուքյան պաշտոնական էջերին
Նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների գործունեությանը վերաբերող հաշվետվություններ, զեկույցներ,
միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ տեղեկություններ, իրականացվող ծրագրերի և միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել կառույցների պաշտոնական էջերում։
-
2 փետրվար 2022
Կայացել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման խորհրդի արտագնա նիստը
Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի արտագնա նիստը: