Նորություններ
-
21 փետրվար 2022
Հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 20-21-ը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
-
21 փետրվար 2022
Հայաստանում մեկնարկել է սիրողական ձկնորսության շրջանը
Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։
-
18 փետրվար 2022
Շրջակա միջավայրի նախարարին է ներկայացվել «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագիրը
2021 թվականին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։
-
18 փետրվար 2022
Ահազանգ Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։
-
18 փետրվար 2022
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022թ․-ի ընթացքում ՀՀ ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/33zYgIM