Նորություններ
-
28 փետրվար 2022
Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է համագործակցության
2022 թվականի նոյեմբերի 7-18-ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ, Հայաստանի ներուժը գնահատելու և Հայաստանը ներկայացնելու նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին, որոնց գործունեությունը միտված է բնապահպանական և կլիմայական խնդիրների լուծմանը։
-
25 փետրվար 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կգործուղվի Քենիայի Հանրապետություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը 2022 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը կգործուղվի Քենիայի Հանրապետություն։
-
25 փետրվար 2022
Նոր տեխնիկա Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների համար
Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկայի մեկ միավոր ևս տեղ է հասել: Տեխնիկան ձեռք է բերվել դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում:
-
25 փետրվար 2022
Կայացել է «Կամավորություն հանուն բնության» ծրագրի ամփոփիչ համաժողովը
Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպության կողմից ԱՄՆ դեսպանատան փոխանակման ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում իրականացվող «Կամավորություն հանուն բնության» ծրագրի ամփոփիչ համաժողովին։
-
25 փետրվար 2022
Շարունակում է աճել էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։
2021 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրվել 6645 տրանսպորտային միջոց: