Նորություններ
-
28 հուլիս 2022
Երևան քաղաքի «Թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախադպրոցական սաները Հայաստանի բնության պետական թանգարանում
Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական կրթության և դաստիարակության որակի բարելավման, հասարակության էկոլոգիական գիտակցության և մտածելակերպի կայացման և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական կրթության կազմակերպման գործընթացը։
-
28 հուլիս 2022
Արփի լիճ
Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ լիճը, Սևանա լճից հետո, Արփի լիճն է, հյուսիսի մարգարիտը։
Ծովի մակերևույթից 2025 մ բարձրությամբ լիճն իր շրջակայքով նաև Հայաստանի ամենայուրահատուկ անկյուններից է։
-
28 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։
Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումներին։
-
28 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված քննարկում շահագրգիռ գերատեսչությունների գործընկերների հետ։
-
26 հուլիս 2022
Դաշտային այցելություն Գեղարքունիքի մարզ ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի գործընկերների կողմից
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակներում գործընկեր նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպվել է մի շարք գործողությունների արդյունքների ուսումնասիրությանն ուղղված դաշտային այցելություն Գեղարքունիքի մարզ: