ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.08.2022
Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը

Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։
Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար։
Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bit.ly/3BzAsDe