Նորություններ
-
29 սեպտեմբեր 2023
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:
-
29 սեպտեմբեր 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում
Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը
-
25 սեպտեմբեր 2023
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը
Հարգելի՛ քաղաքացիներ,
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։
-
18 սեպտեմբեր 2023
Հայաստանը հյուրընկալել է Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի գործադիր քարտուղարին
Երևանում կայացել է Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի Կողմերի համաժողովի հինգերորդ հանդիպման նախապատրաստման վերաբերյալ Արևելաեվրոպական պետությունների տարածաշրջանային հանդիպումը, որի շրջանակում Հայաստան է ժամանել Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Մոնիկա Ստանկևիչը։
-
18 սեպտեմբեր 2023
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի շահառուների արտադրանքը՝ Բերքի տոնին
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցություն է ունեցել «Կանաչ արահետներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված Բերքի տոնի 10-րդ միջոցառմանը։