Նորություններ
-
11 օգոստոս 2023
Տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի համատեքստում» կլոր-սեղան քննարկում
ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդության օրվան ընդառաջ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի համատեքստում» կլոր-սեղան քննարկում ավագ դպրոցների սաների մասնակցությամբ։
-
10 օգոստոս 2023
Սպասվում է նորմայից զգալի բարձր ջերմաստիճան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ oգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։
-
9 օգոստոս 2023
Սպասվում է նորմայից զգալի բարձր ջերմաստիճան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է.
Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր։
-
8 օգոստոս 2023
Սեփական միջոցներով COP28 - ին մասնակցության հայտերի ընդունում
2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովին (COP 28) սեփական միջոցներով մասնակցել ցանկացողները կարող են դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվելու համար։
-
8 օգոստոս 2023
Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40…+42 աստիճան տաքություն
Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում Հրդեհային անվտանգության խնդիրները թեմայով մամուլի ասուլիս է տեղի ունեցել։
Ասուլիսի ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը անդրադարձել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։